ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանում ՆԱՏՕ-ն առաջնահերթ է համարում զինված ուժերի անձնակազմի որակավորման բարձրացումը

Հայաստանում ՆԱՏՕ-ն առաջնահերթ է համարում զինված ուժերի անձնակազմի որակավորման բարձրացումը
01.04.2014 | 23:34

Ըստ գերմանական Spiegel Online-ի, որի տրամադրության տակ է հայտնվել ՆԱՏՕ-ի փաստաթուղթը Մոլդովայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումների մասին, ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը հիշյալ երկրների հետ: Այնտեղ գրված է, թե ինչպես պետք է Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցի գործընկերներին տվյալ տարածաշրջանում: Կարճաժամկետ նպատակն «Արևելյան Եվրոպայում կայունությանն աջակցելն է՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը»:

Բացի այդ, կքննարկվեն «ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակների հետ այդ երկրների բանակների համատեղելիության մակարդակը» բարձրացնելու հնարավորությունները: Դրա տակ պետք է հասկանալ համատեղ զորավարժությունների անցկացում և զինծառայողների որակավորման բարձրացում, նշում է թերթը:
Երեք երկրներից յուրաքանչյուրի համար նախատեսվում է անհատական միջոցառումների համալիր: Օրինակ՝ դաշինքից Քիշնև կուղարկվի կապի սպա, Ադրբեջանի հետ կուժեղացվի համագործակցությունն էներգետիկ և կիբերանվտանգության ոլորտում, Հայաստանում ՆԱՏՕ-ն առաջնահերթ է համարում երկրի զինված ուժերի անձնակազմի որակավորման բարձրացումը:

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ